Կենսաթոշակները մի քանի հազարով բարձրացել են, և կենսաթոշակառու ունեցող կարիքավոր ընտանիքներին զրկում են նպաստից. Ոսկան Սարգսյան
Հասարակություն
21:56 29/04/2025
Հայաստան

Կենսաթոշակները մի քանի հազարով բարձրացել են, և կենսաթոշակառու ունեցող կարիքավոր ընտանիքներին զրկում են նպաստից. Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Հարյուրավոր ընտանիքներ զրկվել են ընտանեկան նպաստից

Տավուշի մարզում, ինչպես ողջ Հայաստանում , բազում ընտանիքներ ընտանեկան նպաստից զրկվել են։ Սոցիալապես անապահով հարյուրավոր ընտանիքներ նամակներ են ստացել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից,որ իրենց ընտանիքի կարիքավորության միավորը ցածր է սահմանային 28․ 00 միավորից, ուստի նրանք զրկվել են ընտանեկան նպաստից։ Իսկ այդ ընտանիքների կարիքավորության միավորը իջել է, որովհետև կառավարությունը որոշել 2024թ․ հուլիսի 1-ից հետո միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում վերափաստագրված, այժմ էլ փաստագրվող, իր կազմում կենսաթոշակառու կամ կենսաթոշակառուներ ունեցող նպաստառու ընտանիքների կարիքավորության միավորը հաշվարկելիս հաշվի առնել, որ 2023թ․ հուլիսի 1-ին կենսաթոշակների չափերն ավելացել են։ 2023-ին կենսաթոշակները մի քանի հազար դրամով բարձրացել են, այդ պատճառով կենսաթոշակառու ունեցող ընտանիքները 2024 և 2025թվակականներին զրկվել ու զրկվում են ընտանեկան նպաստից։ Դա անում է ՔՊ-ական իշխանությունը,որը բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներին միլիոնավոր դոլարների պարգևավճարներ է բաժանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կենսաթոշակները մի քանի հազարով բարձրացել են, և կենսաթոշակառու ունեցող կարիքավոր ընտանիքներին զրկում են նպաստից. Ոսկան Սարգսյան